Երկրի վրա սկսվել է կենդանիների 6-րդ զանգվածային վերացումը
SOCIETYԵրկիր մոլորակի վրա սկսվել է կենդանիների 6-րդ զանգվածային վերացումը, որը կարող է վերջանալ մոլորակի կենդանիների մեծ մասի, այդ թվում՝ մարդ տեսակի ոչնչացմամբ։ Նման եզրակացության է եկել կենսաբանների միջազգային խումբը, որի զեկույցը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ մահացության 6-րդ ալիքի պատճառը մարդու գործունեությունն է։ Ընդ որում վերջին տարիներին ողնաշարավորների մահացության տեմպերը 114 անգամ ավելի արագ են ընթանում, քան նախքան մարդու ակտիվության շրջանը։
Գիտնականները կարծում են, որ կենդանատեսակների բնաջնջումը հնարավոր է կանխել միայն եթե ավելի շատ ուշադրություն հատկացվի կենդանիների պաշտպանությանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



