Շրի Լանկայում երեք նոր պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի արեւելքում՝ Կալմունայ քաղաքում, երեք նոր պայթյուն է որոտացել, հաղորդում է News 1 st-ը՝ վկայակոչելով բանակայիններին:
Տուժածների մասին տեղեկություններ եւ այլ մանրամասներ հայտնի չեն:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



