Շրի Լանկայում 3 մարդու են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է 1 կգ պայթուցիկ նյութ
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի ռազմածովային ուժերը Կոլոմբո շրջանի երկաթուղային կայարանի մոտակայքում 3 մարդու են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է մեկ կգ կշռող C-4 պայթուցիկ նյութ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Այսօր ավելի վաղ երեք պայթյուն է որոտացել կղզու արևելյան շրջանում գտնվող Կալմունայ քաղաքում: Միջադեպից հետո ոստիկանությունը պարետային ժամ է սահմանել երկրի արևելյան շրջանում:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մի շարք եկեղեցիներում և այլ վայրերում մոտ տասնյակ պայթյուններ էին որոտացել ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության տոնին, երբ եկեղեցիները լի էին հավատացյալներով: Ահաբեկչության հետևանքով 250-260 մարդ է մահացել, որոնցից 40-ը՝ արտասահմանցիներ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



