ՀԷՑ-ը ճանաչվել է Կովկասում էլէներգիայի լավագույն մատակարար
ECONOMICS«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ճանաչվել է Կովկասում 2019թ. էլեկտրաէներգիայի լավագույն մատակարար CFI.co (Capital Finance International) ամսագրի կողմից։ Հաշվի են առնվել Ընկերության՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստանդարտներին համապատասխանությունը, մեծ ուշադրությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանն ու էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին։
«Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը։ Եվ սա մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։ Մենք այսօր անում ենք հնարավորը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ։ Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին ու CFI.co ամսագրին մեր աշխատանքին նման բարձր գնահատական տալու համար», - իր խոսքում նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
CFI.co ամսագրի մասին
CFI.co-ը տպագիր ամսագիր ու օնլայն հարթակ է բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների մասին։ Ամսագրում նշվում է, որ զարգացած ու զարգացող շուկաների միջեւ ավանդական տարանջատումը հետզհետե նվազում է, քանի որ այժմ երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի են զարգանում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին տենդենցների վերլուծությունը։ CFI.co գրասենյակը տեղակայված է Լոնդոնում։