Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

Չինաստանում ՀՀ դեսպան Մանասարյանը կարևորեց փոխադարձ տնտեսական կապերի զարգացումը

INTERVIEW

Past.am

Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են, սակայն անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել  երկու երկրների միջև տնտեսական կապերը։ Հայ-չինական հարաբերությունների, նախատեսվող ծրագրերի, Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի և այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ ևլիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ։

-Պրն Մանասարյան, Հայաստանն ու Չինաստանը այս տարի նշում են դիվանագիտականհարաբերությունների հաստատման 27-ամյակը։ Շուրջ 3 տարի է, ինչ վարում եք դեսպանիպաշտոնը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը:

 - Հայ-չինական հարաբերությունները բարձր մակարդակի են, քաղաքական առումով որևէ հակասություն չունենք, ամենաբարդ հարցերում անգամ Հայաստանը միշտ մատնանշում է, որ մենք միասնական Չինաստանի կողմնակից ենք: Հայաստանը կիսել է Չինաստանի դիրքորոշումը Տիբեթի, Սինդիանի վերաբերյալ, միևնույն ժամանակ միշտ գնահատել ենք Չինաստանի բալանսավորված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Հարաբերությունների զարգացումն ընթանում է բնականոն կերպով: Պետք է անկեղծորեն ասել, որ տնտեսական համագործակցությունը մի փոքր ետ է մնում, բայց, հուսով ենք, որ կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների: Որոշ նախագծեր քննարկման փուլում են գտնվում: Չինաստանը մեզ համար դարձել է երկրորդ առևտրային գործընկերը ապրանքների ծավալով և այստեղ էլ բավականին մեծ հնարավորություններ կան թե՜ արտահանման, թե՜ ներմուծման մասով:

- Ի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2019-֊20 թվականների համար: Հատկապեսո՞ր ուղղությամբ է Հայաստանի դեսպանությունն այժմ ակտիվ աշխատանքներ տանում:

- Դեսպանությունն իրականացնում է իր բնականոն գործունեությունը: Ինչպես արդեն նշեցի, քաղաքական դաշտում որևէ հակասություն չունենք: Մեզ համար այսօր շատ կարևոր է զարգացնել տնտեսական կապերը: Դա լինելու է մեր հիմնական ուղղություններից մեկը՝ ներդրումային ծրագրերի իրականացում, համատեղ ձեռնարկությունների բացում, տեղեկատվական ոլորտում ռեալ համագործակցություն: Ցանկանում եմ, որ  հայ գործարարներն ավելի ակտիվ լինեն Չինաստանի հետ համագործակցության խնդրում: Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ Չինաստանը կազմակերպում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ, սակայն հայ գործարարները այնքան էլ ակտիվ չեն մասնակցում դրանց: Իհարկե, դա էլ ունի իր բացատրությունը, բայց տնտեսական ոլորտն այն ուղղություններից է, որտեղ, իրոք, պետք է ակտիվ լինել,  որպեսզի կարողանանք հասնել հաջողության: Նույնը հորդորում ենք չինացի գործընկերներին. ավելի ակտիվ մասնակցելու հայկական միջոցառումներին: Բավականին բարձր հաճախականությամբ չինական ընկերության ներկայացուցիչներն այցելում են Հայաստան, փորձում են հասկանալ բիզնես մթնոլորտը մեր երկում, ներդրումային դաշտի յուրահատկությունները: Դա պետք է շարունակվի և, ի վերջո, կտա իր արդյունքը:

-Այժմ Պեկինում ընթանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդգագաթնաժողովը: Չինաստանի իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեն այդգագաթնաժողովից։  Ի՞նչ եք կարծում,  Հայաստանը ինչ քայլեր է ձեռնարկում և որն էՀայաստանի դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

 

- Կարծում եմ, այս նախաձեռնության շրջանակում մեզ համար կարևոր է լոգիստիկ հարցերի մեջ մեր մասնակցությունը գտնել կարողանալը: Խոսքը առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասին է, և այս աշխատանքները կատարվում են: Միևնույն ժամանակ այլ ոլորտներում էլ նույնպես աշխատաքներ են իրականացնում: Այս տարի Հայաստանից մասնակցում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով այստեղ համապատասխան փաստաթղթեր է ստորագրելու: Յուրաքանչյուր ակտիվություն, յուրաքանչյուր ձեռքբերում տնտեսական ոլորտում կարելի է որակել նաև որպես քայլ այս նախաձեռնության շրջանակում: Դրանք կարող են լինել լոգիստիկ, էներգետիկ, բնապահպանական ծրագրեր, համագործակցություն անվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում։ Այս ամենը կարող ենք իրականացնել այս նախաձեռնության շրջանակում: Նախաձեռնությունը սկսվեց, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հռչակեց «Մեծ մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որն այնուհետև վերաձևավորվեց որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Գաղափարախոսությունը հետևյալն է՝  գլոբալիզացիայի միջոցով, տնտեսությունների փոխկապակցման և ինտեգրման արդյունքում գալ հասնել սոցիալական մակարդակի բարձրացման ու ավելի բարեկեցիկ կյանքի:

-Հայաստանի եւ Չինաստանի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի՞նչհնարավորություններ կան: Արդյոք նախանշվա՞ծ են հստակ ուղղություններ:

- 2-3 տարի առաջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների քանակը կազմում էր շուրջ 3 հազար մարդ տարվա կտրվածքով: 2018 թվականին այն կազմել է մոտ 10 հազար զբոսաշրջիկ: Դա քիչ է, բայց դինամիկան շատ բարձր է: Այս դինամիկան հույս է տալիս, որ զարգացումը շարունակվելու է: Այդ նպատակով զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված ընկերությունները պետք է հասկանան, որ կան բաղադրիչներ՝ առանց որոնց հնարավոր չէ զարգացնել զբոսաշրջությունը: Ակնհայտ է, որ պետք է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, չինարեն խոսող զբոսավարներ, չինական բաղադրիչներով խոհանոցներ հյուրանոցներում և այլն, և դա իրականացվում է: Իհարկե, ամենամեծ խոչընդոտը ուղիղ չվերթի բացակայությունն է, բայց անգամ չվերթի բացակայության պարագայում մենք ունենք դինամիկա, որը ցույց է տալիս, որ Հայաստանը չինացիների համար հետաքրքրությունն է ներկայացնում: Ուղիղ չվերթը կլինի թվերի բարձրացման հետ՝ չի կարող առանց ուղևորների չվերթ լինել, և ուղևորներ ունենալու պարագայում չի կարող չվերթ չբացվել: Պետք է աչալուրջ լինել՝ եթե այդ զբոսաշրջիկների թիվը ավելանա, արդյոք կկարողանա՞նք սպասարկել այդ քանակությամբ զբոսաշրջիկների:

 

- Պրն Մանասարյան, ի՞նչ կասեք Չինաստանում հայ համայնքի կենսագործունեության մասին: Որքա՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում այստեղ ապրող հայ մարդիկ:

-Չինաստանում ժամանակավոր ապրող հայերի թիվը շատ դժվար է գնահատել, որովհետև հիմնական զանգվածը կազմում էին ուսանողները և որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք անձնական պայմանագրով էին աշխատում: Վերջերս բավականին մեծ քանակությամբ մարդիկ են ավելացել, ովքեր հիմնականում դասավանդում են անգլերեն: Մեր գնահատականներով՝ մոտ 700-800 հայ կա, սակայն նրանք ցրված են Չինաստանով մեկ: Կան սոցիալական ցանցեր, որոնք մեկ հարթակում միացնում են հայ ուսանողներին: Չինաստանի օրենսդրությամբ ազգային փոքրամասնություններին արգելվում է ինչ-որ կազմակերպություններ ստեղծել, միակ կազմակերպությունը, որը ստեղծվել է Չինաստանում, գրանցված է Հոնկոնգում, «Ժակ և Լուսին Մաքսյան» միությունն է, որի շուրջը նաև տեղի է ունենում հայերի կուտակում հիմնականում առցանց տարբերակով: Ցավոք, Չինաստանում չունենք եկեղեցի։ Պատմականորեն ունեցել ենք եկեղեցիներ Խարբինում և Գուանչժոում, որոնք ներկայումս չկան:

- Այս տարի Չինաստանում Հայաստանի դեսպանությունը Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակին  միջոցառում կազմակերպեց և ևս մեկ անգամ հիշատակեց հայոց պատմության այդէջը։ Կցանկանայինք իմանալ՝ այժմ ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, Հայոց ցեղասպանության մասին հրատարակվե՞լ են, արդյոք, գրքեր չինարեն լեզվով:

- Դեսպանությունը միջոցառումը կազմակերպում է ամեն տարի: Միշտ ապրիլի 24-ին մենք հայտարարություն ենք արել, և ցանկացողները եկել են: Նման քայլով հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչ վերաբերում է գրականությանը, ապա մեր կողմից համապատասխան գիտական հաստատություններին պարբերաբար տրամադրվում է այն, ինչ ստանում ենք Հայաստանից:

Ինչպես գիտեք, Չինաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չեմ կարող այդ քայլը գնահատել, սակայն կարող եմ իրենց դիրքորոշումը ներկայացնել: Այդ հարցը ցավոտ է իրենց քաղաքականության համար, այդ իսկ պատճառով մենք զուսպ ենք այդ հարցում: Չինաստանում շատ լավ գիտեն մեր պատմությունը և հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, ուղղակի ակտիվ երկխոսություն այս ուղղությամբ չունենք:

-Ամփոփելով 2018 թվականը՝ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-չինականդիվանագիտական հարաբերությունների գործունեության մեջ:

- Նախորդ տարի արմատական փոփոխություններ չեն եղել և չէին կարող լինել՝ մենք ուղղակի քայլ առ քայլ փորձում ենք բարձրացնել հարաբերությունների մակարդակը: 2018 թվականի հաջողություններից մեկը այն է, որ կարողացանք ամրապնդվել Ցինդաո քաղաքում, որտեղ ստեղծվել է բիզնեսի զարգացման գրասենյակ: Գրասենյակը գործում է բավականին ակտիվ, և դա կնպաստի ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը: 2018-ին Հայաստանում բացվեց չինական դպրոց, որը նույնպես մեծ հաջողություն է: Ավելացել է Հայաստանում սովորող չինացի ուսանողների քանակը, և շատացել են բնագավառները մասնագիտական առումով: Դա նույնպես լուրջ նվաճում է և, հուսով եմ, գնալով այն կզարգանա:

-Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։

Հարցազրույցը վարեց Կարեն Խաչատրյանը

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice