Ողբերգություն Սիեթլում. Google-ի շենքից բանուկ փողոցի վրա ընկած վերամբարձ կռունկը սպանել է 4 մարդու (ֆոտո)
INTERNATIONAL NEWSՉորս մարդ զոհվել է եւ մի քանիսը վիրավորվել շաբաթ վերամբարձ կռունկի պատճառով, որն ընկել էր ամերիկյան Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում բանուկ փողոցի վրա Google-ի նոր շենքից, հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆեյվյու Ավենյու եւ Մերսեր փողոցի խաչմերուկում: Հայտնի է, որ տուժածների մեջ էին 25-ամյա մայրն իր 4 ամսական դստեր հետ, որոնք այդ պահին գտնվում էին մեքենայում եւ հրաշքով փրկվել են:
Վերջին տեղեկություններով՝ դեպքի հետեւանքով հոսպիտալացվել է առնվազն ութ մարդ: Եւս մեկ մարդու տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Զոհվել է երկու բանվոր եւ երկու պատահական անցորդ:
Ողբերգության պատճառն ուժգին սրընթաց քամին էր:
.jpeg)
.jpeg)
.jpeg)

1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



