«Մանչեսթեր Սիթին» վերադարձավ առաջին տեղ (տեսանյութ)
SPORT
Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բորնլիի» նկատմամբ եւ վերադարձավ առաջին տեղ: Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն (տեսանյութ):
Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 92 միավորով եւ մեկ միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած «Լիվերպուլից», որն այս տուրում 5:0 հաշվով հաղթել էր հետնապահ «Հադերսֆիլդին»:
Պրեմյեր լիգայի վերջին 2 տուրերում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լեսթերին» ու կհյուրընկալվի «Բրայթոնին», իսկ «Լիվերպուլը» մրցակցի դաշտում կխաղա «Նյուքասլի» հետ եւ տնային հանդիպում կանցկացնի «Վուլվերհեմփթոնի» դեմ:
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1
Սերխիո Ագուերո, 63