Փորձագետները Մակրոնին խնդրել են չշտապել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման հարցում
INTERNATIONAL NEWSՇուրջ 1000 փորձագետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է չշտապել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման հարցում: Նրանք կարծում են, որ նախագահի նշած 5 տարի ժամկետը քիչ է տաճարը լիովին վերականգնելու համար: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:
«Եկեք չշտապենք և ընտրենք աշխատանքների կատարման լավագույն ճանապարհը: Դրանից հետո նոր միայն ժամկետներ սահմանենք»,- խնդրել են փորձագետները:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր: Նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը վերակառուցելու համար կպահանջվի 5 տարի:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



