12 մետր բարձրությամբ բարդին ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Դիլիջանում
SOCIETYԱպրիլի 29-ին, ժամը 17:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի 10-րդ շենքի մոտ այրվում է ծառ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 17:59-ին:
Բարդու ծառն ամբողջությամբ այրվել է (մոտ 12 մ):
Փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքապետարանի ավտոսանդուղքի օգնությամբ հատել են ծառը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



