Հովիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ ապրիլյան պատերազմում զոհված հերոսի անունով դասարան բացվեց
SOCIETY2016թ. ապրիլի 30-ին Արցախում զոհվեց 19-ամյա զինծառայող Գարիկ Մովսիսյանը: Երեկ իր հայրենի գյուղում՝ Տավուշի մարզի Զորական համայնքում բացվեց հերոսի անվան ռազմագիտության դասարանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գարիկ Մովսիսյանի անվան դասարանի ստեղծման ֆինանսավորումն իրականացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, դեռևս 2016 թ. հուլիսին Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, այցելել էր Զորական՝ Մովսիսյանների ընտանիքին, և խոստացել զոհված հերոսի հայրական տունը հիմնանորոգել: Սակայն այն գտնվում էր խարխուլ վիճակում, և Աբրահամյանը որոշեց նրանց համար նոր տուն կառուցել: Իսկ երբ Գարիկի ավագ եղբայրը՝ Վլադիմիր Մովսիսյանն էր ամուսնանում, Աբրահամյանը նրա հարսանիքի քավորն էր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



