Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինծառայողի վիրահատության մասին
SOCIETYՏավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



