«Յունիբանկ»-ը 10 միլիոն դոլարի վարկային միջոց է ուղղել կանանց ձեռնարկատիրության աջակցմանը
SOCIETY«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում Յունիբանկը մեկ տարվա ընթացքում 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել: Ծրագիրն իրականացվում է FMO Նիդեռլանդական զարգացման բանկի հետ համատեղ, և նպատակ ունի զարգացնել կանանց ձեռներեցությունը և ստեղծել նոր աշխատատեղեր Հայաստանում:
Վարկավորման շահավետ պայմաններից կարող են օգտվել տարբեր ոլորտների ձեռնարկությունների կին ղեկավարներ, այդ թվում` արտադրության, առևտրի, բժշկության, տուրիզմի: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով, 60 ամիս ժամկետով և 10,5% տարեկան տոկոսադրույքով:
«Մենք ուրախ ենք օգնել կին ձեռներեցներին ընդլայնելու և զարգացնելու իրենց բիզնեսը: Վարկը տրամադրվում են ներդրումների, շրջանառո միջոցների կամ գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Հաճախորդին անհատական մոտեցումը թույլ է տալիս ճիշտ գնահատել բիզնեսի կարիքները և կառուցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ ՓՄՁ-ներիի հետ»,- past.am-ի հետ զրույցում ընդգծեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Վերջին ժամակաշրջանում Հայաստանում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում կանանց ձեռներեցությանը:Ապրիլի վերջում Երևանում անցկացվեց Կին ձեռնարկատերերի համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կանանց «չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից»: «Ես հույս ունեմ, որ այն հնարավորությունները, որ մենք այսօր ստեղծում ենք աղքատության հաղթահարման համար, մենք ստեղծում ենք գործարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, միկրոբիզնեսի զարգացման համար: Ես հույս ունեմ, որ կանայք նախաձեռնությունը կվերցնեն և այստեղ էլ տնտեսական հեղափոխության գործում կունենան շրջադարձային նշանակություն: Սա չափազանց կարևոր խնդիր» , - նշեց վարչապետը:
Յունիբանկն ակտիվ խրախուսում է կանանց ձեռներեցության զարգացումը և, հաշվի առնելով «Կանայք բիզնեսում» ծրագրի բարձր արդյունավետությունն ու արդիականությունը, նախատեսում է շարունակել FMO-ի հետ համագործակցությունը:
«Մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 անգամ ավելացել է Յունիբանկում սպասարկվող կին ձեռներեցների թիվը: Մենք առաջարկում ենք ոչ միայն բիզնեսի աճի համար անհրաժեշտ և հասանելի դրամական միջոցներ, այլ նաև մասնագիտական խորհրդատվություն բոլոր ֆինանսական հարցերում»,- ընդգծեց Դավիթ Պետրոսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



