Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Գայա Արզումանյանը՝ կուսության, սիրեկանների եւ շոկային նոր հոլովակի մասին

LIFE

Past.am

«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի այս երգչուհին անընդհատ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռում կամ էքսցենտրիկ տեսահոլովակներով, կամ արտաքնի փոփոխությամբ, կամ էլ սուր արտահայտություններով, որոնք հետո մեծ քննարկման նյութ են դառնում: Արցախցի երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում մնաց իր կերպարին անդավաճան՝ համարձակ, կտրուկ, անգամ շոկային:):

Գայա Արզումանյանը


-Ո՞րն է եղել Ձեր  կյանքի ամենաճիշտ ընտրությունը:
-Երաժշտությունն է: Եվ այդ ընտրության համար երբեք չեմ փոշմանի: Միշտ սիրում եմ կրկնել, որ կյանքս նվիրել եմ իմ երաժշտությանը: Կարծում եմ՝ վերջին շնչով էլ երգելու եմ: Երգն իմ ամեն ինչն է…

-Հարցազրույցներում  հաճախ եք նշում, որ Արայիկ Գաբաջյանը շատ թանկ եւ հարազատ է Ձեզ: Նա ավելի՞ն է, քան ուղղակի պրոդյուսերը: 
-Ես Արայիկին պրոդյուսեր չեմ համարում. ինձ շատ հարազատ մարդ է, ընտանիքի անդամ: Մտքովս երբեք այլ բան չի անցել: Եթե անձնական կյանքումս փոփոխություն լինի, այդ մասին կիմանան բոլորը, որովհետեւ ես բաց մարդ եմ:

-Գայա, ասում են, թե Ձեր սիրեկաններին թաշկինակի պես փոխում եք:):
-Վա՜յ, ոնց կուզեի՝ այնքա՜ն շատ լինեին, որ թաշկինակի պես փոխեի(բարձր ծիծաղում է-հեղ.): Մի անգամ ասել եմ ու նորից կկրկնեմ, որ ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ, չի էլ լինի: Սերը մարդկանց համար տարբեր է: Իմ դեպքում տղամարդն այնքան լավ հատկանիշներ պիտի ունենա, որ կարողանամ նրան սիրել:

-Թվարկեք այն հատկանիշները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի գրավել Ձեր սիրտը:
-Ամենակարեւորը՝  նա պիտի լինի արցախցի, սա որ հաստատ է:

-Մի առիթով ասել եք, որ դժվար թե արցախցու հետ կապեք Ձեր կյանքը, որովհետեւ նրանք կնոջը թույլ չեն տալիս երգել:
-Արցախում ապրողները, այո՛, դեմ են, բայց արմատներով արցախցիները՝ ոչ:

Գայա Արզումանյանը


-Եվ ինչո՞ւ արցախցի, Գայա: Հայ տղամարդը տղամարդ է՝ անկախ ծննդավայրից:
-Արցախցի տղամարդիկ «դուխով» են, ավելի մարդկային, կնամեծար:

-Հայտարարելով, որ Արցախի տղամարդիկ ավելի համարձակ են, չե՞ք կարծում, որ Ձեր խոսքը կընկալվի որպես մարտահրավեր: 
-Կարող է եւ ընկալվել, բայց ես ինձ համար ունեմ վառ օրինակ՝ հայրս: Մարդ, ով  ունեցել է 5 երեխա, կռվել է իր հողի համար եւ առ այսօր ամուր պահել ընտանիքը: Ինձ համար նա է օրինակելի տղամարդը: Ես ուզում եմ երջանիկ լինել այնպես, ինչպես մայրս է՝ ունենալով այդպիսի ամուր ընտանիք եւ ամուսին: Այս պահին անձնական կյանքն ինձ համար երկրորդական է: Որպես երգչուհի՝ դեռ շատ բան ունեմ ասելու իմ հանդիսատեսին: Երբ զգամ՝ ասելիքս սպառվել է, գուցե մտածեմ անձնականի մասին:

-Խոսակցություններ են եղել, որ ընկեր եք ունեցել, անգամ պատգամավորի տղայի հետ են Ձեր անունը կապել: Մարդիկ դժվարությամբ են ընկալում  հասուն տարիքի աղջկա, որը երբեք ընկեր չի ունեցել:
-Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել: «Հայաստանի ձայնը» նախագծի ընթացքում շփվել եմ մեկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կարող ենք լրջացնել հարաբերությունները, թե՝ ոչ: Մեր շփումը շատ կարճ է տեւել՝ մեկ ամիս: Իմ կյանքում դա սխալ էր: Ես չեմ կարող լինել մեկի հետ, ով ինձ շատ է սիրում, բայց ես՝ ոչ: Միշտ ասել եմ, որ պիտի սիրեմ մեկին ու վստահ լինեմ, որ կողքինս տղամարդ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն արժանի է սիրելու ու սիրված լինելու, որովհետեւ սերը կնոջը գեղեցկացնում, բարի է դարձնում: Իսկ մայրանալուց հետո հայ կինն ամբողջովին նվիրվում է զավակին:

Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Եվ եթե հայրս, լինելով պահպանողական տղամարդ, ընդունել է, որ իր աղջիկը բեմի մարդ է ու կարող է իրենց թույլ տալ բաց հագնվել, ապա մյուսները նույնպես պիտի ընդունեն ու հասկանան:

-Շատ օրինակներ ունենք, երբ երգչուհիներն ընտանիք կազմելուց հետո վերադարձել են բեմ, կամ էլ համատեղել են ընտանեկան կյանքն ու աշխատանքը:
-Տարիների ընթացքում փոխվել է վերաբերմունքս այս հարցին: Ես այլ կյանքով եմ ապրել, ծնվել եմ մի վայրում, ուր տարբերություն չի եղել աղջկա եւ տղայի միջեւ, առավել կոպիտ ենք մեծացել, որովհետեւ մենք ամեն վայրկյան պայքարել  ու պատասխանատվություն ենք ունեցել ոչ միայն մեր, այլեւ քույրերի ու եղբայրների կյանքի համար: Ինքնավստահ եմ, այդ իսկ պատճառով իմ կողքին պետք է ուժեղ ու վստահ տղամարդ լինի:

-Չե՞ք նեղվում Ձեր հասցեին հնչող քննադատություններից:
- Քննադատություններ միշտ են եղել, անգամ այն ժամանակ, երբ կար միայն լավ ձայն, ու հաճախ քննադատությունների պատճառը նախանձն է:

Գայա Արզումանյանը


-Հատուկ քայլեր անո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինելու համար: 
-Ոչ, եթե անեի, ավելի շատ կքննարկվեի ու կքննադատվեի: Ես ուզում եմ, որ մարդիկ ընկալեն երգչուհուն ոչ թե որպես տիկնիկ, որը եկավ, կանգնեց, երգեց ու գնաց, այլ որպես արտիստ, ով կարող է նաեւ լավ պարել, խնամված տեսք ունենալ եւ այլն: Այսօր կան մարդիկ, ովքեր երազում են բեմում լինել այնպիսին, ինչպիսին ես եմ, հագնվել նույնքան համարձակ, բայց չեն կարող, այդ պատճառով նախանձում են ու չարախոսում: Այս բնագավառում ռիսկի դիմելը կարեւոր է:

-Ինչպե՞ս եք շփվում այն մարդկանց հետ, որոնք կարող են Ձեզ հետ հաց ուտել, բայց Ձեր թիկունքում ակտիվ բամբասել:
-Միակ բանն է, որի հետ չեմ կարող համակերպվել: Եթե մեկին ընդունում եմ հարազատի պես, ապա նվիրվում եմ անսահման: Վերջին շրջանում այդ հարցում հաճախ եմ սխալվում: Ես դիմացինիս հետ ազնիվ եմ, եթե աշխատանքը լավը չէ, չեմ կարող ձեւացնել, թե հավանել եմ, ուզում եմ, որ իմ հանդեպ էլ այդպիսին լինեն: Ընկերասեր եմ, ինչպես արցախցիներն են ասում, եթե հաց ես կիսում մեկի հետ, դա ընդմիշտ է, ուստի վատություն անել չի ստացվի: Ընկերության հարցում միամիտ եմ:

-Ի՞նչ կուզեիք տեսնել հայկական երգարվեստում:
-Կուզեի, որ երգիչները հարգեին միմյանց: Երբ սկսենք իրար սիրել, հարգել ու հասկանալ, որ ստեղծագործող ենք եւ աշխատում ենք ժողովրդի համար, կհաղթենք: Նախանձը պետք է վերանա մեր երկրից: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է ամեն հարցում իրար սատարենք:



-Ի՞նչ նորություն սպասել առաջիկայում:
-Նոր երգ կներկայացնեմ: Երգը կոչվում է «Ամեն ինչ, կամ ոչինչ»: Այսպիսին ինձ դեռ չեն տեսել, շոկային է լինելու: Շատ չեմ ուզում մանրամասնել, միայն կասեմ, որ տեսահոլովակը լինելու է փոքր ֆիլմ, սյուժեն էլ իմ կյանքի պատմությունն է՝ կին, ով վերջում ընտրում է այն, ինչն ինքն է ուզում:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայա Արզումանյանի անձնական արխիվից

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee