Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Հնա­րա­վո՞ր է օր­վա մեջ եր­կու ան­գամ տու­գան­վել նույն իրա­վա­խախտ­ման, օրի­նակ՝ ամ­րա­գո­տի չկա­պե­լու հա­մար

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Մեր խմբագրությանը հարցով դիմել է Մարտիրոս Սահակյանը (անուն ազգանունը փոփոխված է– խմբ.):

-Երկու օր առաջ ճանապարհային ոստիկանը, կանգնեցնելով մեքենաս, արձանագրեց ամրագոտի չկապելու իրավախախտում և վարչական պատասխանատվության ենթարկեց ինձ: Ես համաձայնեցի նրա հետ, քանի որ մեքենայիս ամրագոտին վնասվել է և հնարավոր չէր այն ամրակապել: Տուգանելուց հետո շարունակեցի վարել մեքենան, 15 րոպե անց մեկ այլ տեսուչ նորից կանգնեցրեց մեքենաս և նորից արձանագրեց նույն խախտումը, ինչի համար 15 րոպե առաջ արդեն տուգանվել էի: Ես նրան բացատրեցի, որ արդեն ենթարկվել եմ պատասխանատվության այդ արարքի համար, և եթե նա ևս խախտումը արձանագրի, կստացվի մի արարքի համար կրկնակի եմ պատասխանատվության ենթարկվում, սակայն նման պնդումը նա հիմք չընդունեց և կրկին ինձ պատասխանատվության ենթարկեց: Իրավունք ունե՞ր երկրորդ տեսուչն ինձ պատասխանատվության ենթարկելու:

Հարցին պատասխանում է հանրային պաշտպան Նաիրա Համբարձումյանը:

Այո, իրավունք ուներ երկրորդ անգամ ևս վարչական պատասխանատվության ենթարկելու: Պատճառն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 1233-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ոչ թե անվտանգության գոտիները չամրակապելու, այլ այն չամրակապված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար:

Ամեն անգամ, երբ Դուք ձեր մեքենան վարել եք անվտանգության գոտին չամրակապած վիճակում, Դուք դրանով կատարել եք առանձին իրավախախտումներ: Եվ երբ առաջին տեսուչը Ձեզ վարչական պատասխանատվության է ենթարկել չամրակապած վիճակում մեքենա վարելու համար, Դուք իրավունք չունեիք կրկին վարել՝ անվտանգության գոտին չամրակապած վիճակում: Եվ երբ երկրորդ տեսուչն է Ձեզ վարչական պատասխանատվության ենթարկում նույն հիմքով, դա չի նշանակում, որ նա նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության է ենթարկում Ձեզ: Նա արձանագրում է միայն 15 րոպե անց անվտանգության գոտին չամրակապած վիճակում մեքենա վարելը և հենց այդ րոպեին վարելիս ամրագոտի չամրակապելու համար է պատասխանատվության ենթարկում, այլ ոչ թե 15 րոպե առաջվա համար:

Օրենքը պարտադրում է ոչ թե անվտանգության գոտին ընդհանրապես ամրակապել, այլ այն ամրակապել, երբ մեքենան ընթացքի մեջ է, այն վարում եք: Յուրաքանչյուր դեպքում, երբ մեքենան ընթացքի մեջ չէ՝ կանգնած է, դուք չեք կարող պատասխանատվության ենթարկվել անվտանգության գոտին չամրակապելու համար:

 

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome