ԱԳԼՃԿ–ներում սեղմված գազը չի թակացել է, 1 կգ–ը վաճառվում է 290-305 դրամով. Արմեն Կոտոլյան
ECONOMICSԳազալցակայաններում սեղմված գազը չի թակացել է, ընդամենը վաճառքի չափման միավորն է փոխվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որը գազի գինը շուրջ 100 դրամով թանկացել է:
«Գազի վաճառքի չափման միավորը փոխվել է: Նախկինում խորանարդ մետրով էր, հիմա դարձել է կիլոգրամով, հետևաբար այդ անցումն էլ պետք է գումարայինով լիներ: Քանի որ մեկ կգ գազը համարյա հավասար է 1.37 խմ-ի, հետևաբար՝ պետք է 0.37 գործակցով թանկ լինի: Շատ պարզ թվաբանություն է»,- նշեց նա:
Արմեն Կոտոլյանի խոսքով՝ 1 կգ գազը այս պահին գազալցակայաններում վաճառվում է 290-305 դրամով:
«Շուկայում տատանվում է գինը, բայց այդ գնային քաղաքականությունը մեր տիրապետության տակ չէ, մենք չենք որոշում այն»,- ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը: