Ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը կժամանի Միջերկրական ծով
INTERNATIONAL NEWSԱմերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը կժամանի Միջերկրական ծով՝ օգնելու միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ դիմակայել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալներին: Այդ մասին, նոյեմբերի 17-ին հայտարարել է Defense News պարբերականը:
Հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կարող է «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակրին միանալ Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Ինչպես գրում է Defense News-ը, ամերիկյան հրամանատարության այս որոշումը կապված է այն ահաբեկչական գործողությունների պատճառով ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունն ուժեղացնելու հետ, որոնք նոյեմբերի 13-ին կատարվել են Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



