Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Փու­չիկ­նե­րի պայ­թյու­նից՝ բազ­մա­թիվ տու­ժած­ներ

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Հոլանդիա՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1934-ծնվել է հայ խորհրդային արվեստաբան –նկարիչ Եղիշե Մարտիկյանը։

1913-Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։

1933-մահացել է հայ կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1940-ծնվել է խեցեգործ-ձևավորող Վլադիմիր Աթանյանը։

1975-ծնվել է ամերիկահայ ռոք-երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։

2004-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը՝ «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Ազատության հրապարակում հրավիրած բազմահազարանոց հանրահավաքում բողոքի ակցիաների տասնօրյա ընդմիջում են հայտարարել:

2005- տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային համաժողովը:

2006- Հայաստանի կառավարության նիստում պահուստային ֆոնդից գումարներ են հատկացվել Սոչի-Երևան ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների աճյունների տեղափոխման ու նրանց հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակով։ Յուրաքանչյուր զոհվածի ընտանիք ստացել է 1,5 միլիոն դրամ օգնություն:

2007 -Ախալքալակի ռազմակայանի գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց-֊ հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի: 

2011-մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը ըստ էության մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։

2012-Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Կան բազմաթիվ տուժածներ։

2015- Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը

ԱՇԽԱՐՀ

1655-ծնվել է երաժշտական գործիքների իտալացի վարպետ, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Քրիստոֆորին։

1715-Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։

1772-ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանի ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1776- հայտարարվել է Ռոդ-Այլենդ կղզու անկախությունը, որը ներկայումս ԱՄՆ-ի նահանգ է։

1807-Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։

1838-մշակույթի գործիչները հետ են գնել Տարաս Շևչենկոյին ճորտությունից։

1848-բացվել է Ֆրանսիայի սահմանադիր ժողովը։

1878-օպերային թատրոնում Թոմաս Ալվա էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։

1881-ծնվել է ռուս քաղաքական և հասարակական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին։

1899-ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։

1904-սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։

-Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։

1927-ԱՄՆ-ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը շուտով սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։

1928-ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարեքը։

1935-Ստալինը կարմիր սպաների ավարտական հանդիպման ժամանակ ասել է իր հանրահայտ «Կադրերը որոշում են ամեն ինչ» արտահայտությունը։

1961-ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք պորտաբույծների դեմ պայքարի ուժեղացման նպատակով։

1966-Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ-ի Տոլ յատի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։

1970-ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքում էին Կամբոջա ԱՄՆ-ի բանակի ներխուժման դեմ, 4 ուսանող զոհվել է։

1979-Մեծ Բրիտանիայի վարչապետ է առաջին անգամ դառնում կինը՝ Մարգարետ Թետչերը։

1980-մահացել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկրի նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։

1995-Էկվադորում պատահած ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։

2000-առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային վիրուսը։

2008-մահացել է նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։

Կամո Խաչիկյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome