Վրաստանում հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորության մասին
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումները կայացվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել այսքան բարձր մակարդակի վրա, որքան հիմա է, և դա մեծ հաջողություն է, որը նախատեսում ենք ավելի խորացնել։ Դրանից ելնելով` մենք կընդունենք այնպիսի որոշումներ, որոնք բխում են Վրաստանի ազգային շահերից»,- հայտարարել է Բախտաձեն:
Վարչապետի խոսքերով` վրացական կողմը երկար ժամանակ փորձել է իր գործընկերներին փոխանցել այն մասին, որ առանց Սև ծովի անվտանգության` գլոբալ անվտանգության մասին խոսք լինել չի կարող:
«ՆԱՏՕ-ի վերջին նախաձեռնության համաձայն` ՆԱՏՕ-ի համար սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն առաջնային է, և դա մեծ հաջողություն է »,- հավելել է Բախտաձեն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



