Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է, տեսեք թե ով է նրանց հարսանյաց հանդիսության քավորը
LIFE«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանի դուստրը՝ Էլինա Բաղդասարյանն ամուսնացել է։ Զույգը պսակադրվել է եկեղեցում, ապա իրադարձությունը նշելու համար ուղեւորվել դեպի «Դվին» ռեստորան։
Հարսանիքից արված տեսանյութերից եւ լուսանկարներից տեղեկանում ենք, որ հարսի զգեստը դիզայներ՝ Մերի Ստեփանյանինն է, վարսահարդարումը՝ Անի Ավդալյանի, դիմահարդարումը՝ Աշխեն Կոստանդյանի։ Հարսի պարը բեմադրել է «Ամարաս» պարային ստուդիայի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը։
Հարսանեկան արարողության լուսանկարիչը՝ Մոսկվայում բնակվող հայտնի Արմինա Սարգսյանն է։
Հարսանիքի քավորն էլ Արման Հովհաննիսյանն է, որն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել նորպսակների հետ եւ կից գրել է․«Օրերն ու տարիները ամենաթանկն եմ իմ կյանքում…Անցան տարիներ, ու հիմա ես դարձա մեր քավորի որդու քավորը։ Աստված օրհնի պսակդ, Ալբերտս։ Շնորհավոր,հարազատներ ջան»: