Ներմուծված մեքենաներ փոխադրող բեռնատարը կողաշրջվել է․ խոշոր վթար՝ Տավուշի մարզում
SOCIETYԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:
Փաստի ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



