Ինչպես մաքրել արդուկը դրսից և ներսից. ահա ամենաարդյունավետ եղանակը
LIFEԱրդուկը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Այս միջոցների օգնությամբ հնարավոր է արդուկը մաքրել ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից:
Երբեմն արդուկը հագուստի վրա շագանակագույն հեղուկի հետքեր է թողնում, դա նշանակում է, որ արդուկը պետք է անմիջապես մաքրել:
Քացախ + ջուր
Խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, արդուկը դնել հորիզոնական դիրքով և լցնել քացախի ու ջրի խառնուրդը, արդուկի միացնել և թողնել տաքանա 10 րոպե: Այնուհետև արդուկից համապատասխան կոճակի օգնությամբ գոլորշի արձակել այնքան, մինչև արդուկից դադարի հոսել շագանակագույն հեղուկ: Այդ ընթացքում տան պատուհանները պետք է բաց թողնել: Այնուհետև արդուկի մեջ մաքուր ջուր լցնել և կրկին գոլորշի արձակել, որպեսզի լիովին մաքրվի:
Կիտրոնաթթու + ջուր
20-25 գ կիտրոնաթթուն լուծել մեկ բաժակ ջրի մեջ և կատարել վերը նկարագրված գործողությունը:
Արդուկը արտաքինից մաքրելու համար անհրաժեշտ է
Սոդա+ քացախ
Խառնել 2 թեյի գդալ սոդա և քիչ քանակությամբ քացախ, որ ստացվի մածուկանման զանգված: Ստացված խառնուրդը քսել արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:
Քացախ+ ջուր
Հավասար քանակությամբ խառնել քացախ և ջուր և այդ խառնուրդով մաքրել արդուկը: Մաքրելու ընթացքում հարկ չկա արդուկը տաքացնել:
Ացետոն
Սա շատ հզոր միջոց է, ացետոնը հեռացնում է այրված հագուստի հետքերը:
Ատամի մածուկ (ոչ գելային)
Ատամի մածուկը քսել թեթևակի տաքացրած արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:
Ջրածնի պերօքսօդ
Բամբակը խոնավացնել 3%-անոց ջրածնի պերօքսիդով և մաքրել արդուկի մակերևույթը և անցքերը: