Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին
SOCIETYՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:
Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցության եւ զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ եւ ոգու ամրություն:
Խնդրում եմ այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



