Աշտարակ քաղաքում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել
SOCIETYԱշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



