Փլուզման վտանգ ներկայացնող շինության տարածքը փրկարարները սահմանազատել են
SOCIETYՄայիսի 6-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարկվարտի փողոցի թիվ 85/1 շենքի մոտակայքում գտնվող 3 հարկանի շինության արտաքին պատը թուլացել և առանձնացել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 85/1 շենքի մոտակա ավտոտնակների վրա կառուցված է երկհարկանի շինություն, որի առաջին հարկի պատերին առաջացել են ճաքեր (7 գմ և 10 սմ լայնություն), առկա է փլուզման վտանգ. տարածքը բնակեցված չէ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



