Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԹԵՍՏ․ ո՞վ ամենաբարձր գնահատականը կստանա քննություններին. պատասխանը շատ բան կբացահայտի ձեր մասին

LIFE

Ո՞վ ամենաբարձրը կստանա քննություններին:

Եթե ընտրել եք A

Դուք ուժեղ անհատականություն եք: Սիրում եք ամեն բանում ներկա լինել, առաջինը լինել, ինչ-որ տեղ գնալիս՝ լինի դա դաս, լսարան, կոնֆերանս, թատրոն և այլն, միշտ նստում եք առաջին շարքում: Խառնվում եք ամեն բանի և ցանկանում եք միշտ տեղեկացված լինել: Դուք պայքարող եք, միշտ ջանում եք հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակից և հիմնականում դա ձեզ հաջողվում է: Մարդիկ նկատում են ձեր ուժեղ ոգին և գնահատում ձեր ինքնավստահությունը: Սակայն շատերը հենց այդ հատկանիշների համար ձեզ չեն սիրում, գուցե նախանձում են: Բայց դուք նմանատիպ մարդկանց և նրանց քննադատություններին ականջ չեք դնում: Աշխատեք չկորցնել ձեր ինքնավստահությունն ու նույնքան ջանասիրաբար աշխատեք և անպայման կհասնեք արդյունքի:

Եթե ընտրել եք B

Դուք աստղ եք: Սիրված եք, ճանաչված, ցանկացած հավաքույթի համն ու հոտն եք: Միայն ձեր ներկայությունը բավական է սովորական օրը տոն դարձնելու համար: Դուք շատ խարիզմատիկ եք, ունեք յուրահատուկ ոճ, չեք պատկերացնում ձեր կյանք առանց երաժշտության: Ձեզ ամեն բան հեշտ է տրվում, մինչ մյուները օր ու գիշեր աշխատում են, դուք առանց ավելորդ ջանք թափելու հասնում եք ցանկալիին: Շատերը ձեզ նախանձում են այդ պատճառով: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում մի փոքր ավելի լուրջ վերաբերվել ձեր կյանքին, այլ ոչ միայն հույսը դնել ձեր խարիզմայի վրա:

Եթե ընտրել եք C

Դուք շատ խելացի եք և ամենակարևորը՝ դուք դա քաջ գիտակցում եք: Դուք միշտ նոր հնարավորություններ եք փնտրում հաջողության հասնելու և ինչ-որ նոր բան սովորելու համար: Դուք շատ տաղանդավոր եք, ունեք բազում ձեռքբերումներ և այդ ամենով հանդերձ՝ շատ համեստ եք, գոռոզությունն ու մեծամտությունը ձեզ բնորոշ չեն: Ձեր գլխավոր մրցակիցը հենց դուք եք և դուք մշտապես փորձում եք ինքներդ ձեզ գերազանցել, յուրաքանչյուր օր լինել ավելին, քան նախորդ օրը: Շատ արագ եք կողմնորոշվում և ցանկացած իրավիճակից լուծում եք գտնում: Լինելով պերֆեկցիոնիստ՝ դուք հաճախ չափից դուրս պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ: Փորձեք մի քիչ թեթև նայել իրերին և ձեզ շատ չտանջել:

Եթե ընտրել եք D

Դուք նվիրված մարդ եք: Ձեր վերաբերվում են որպես «շեֆի», և դա ձեզ դուր է գալիս: Դուք ձեզ ծանր եք պահում՝ ցույց տալով, որ դուք ձեր գործին լուրջ եք վերաբերվում՝ պահանջելով ձեր հանդեպ լուրջ վերաբերմունք: Դուք սիրում եք ղեկավարել մարդկանց և հիմնականում հանդես եք գալիս առաջնորդի դերում: Ամեն բան պետք է ձեր վերահսկողության տակ լինի, իսկ եթե ինչ-որ բան դրանից դուրս է լինում, դուք սկսում եք լարվել, նյարդայնանալ: Ինչ-որ բան անելիս դուք մի քանի անգամ ստուգում և վերստուգում եք ամեն բան: Ուշադիր եք մանրուքների հանդեպ և սարսափում եք սխալվելուց: Աշխատեք ձեզ այդքան լարվածության տակ չպահել և մի փոքր կտրվել առօրյայից և հանգստանալ:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M