Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ռոբին Հուդ. բարեգործ ասպե՞տ, թե՞ ավազակ ու թալանչի

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ռոբին Հուդը արդարության մարտիկ էր, նա թալանում էր հարուստներին և թալանածը բաժանում աղքատներին։

Իրականում այս հարցն այնքան էլ միանշանակ չէ։

Ըստ հանրագիտարանների, Ռոբին Հուդը միջին դարերի անգլիական ժողովրդական բալլադների, անտառային ավազակների առաջնորդ և հերոս է եղել։ Ըստ այդ բալլադների, նա իր բանդայի հետ թաքնվում էր Նոտտինգեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում և պայքարում էր արդարության համար, այսինքն՝ թալանում էր հարուստ ասպետներին և հոգևորականներին, ապա ավարը բաժանում աղքատներին։ Իհարկե, այս ամենը գեղեցիկ է, բայց առողջ տրամաբանությունից դուրս։ Ուղղակի ստացվել է այնպես, որ ինչպես Արթուր թագավորը, այնպես էլ Ռոբին Հուդը դարձել են անգլիական պատմության առասպելական դրական հերոսներ, և այդ ամենը տարեցտարի ամրապնդվում է տարբեր ստեղծագործությունների և ֆիլմերի միջոցով։ Անգամ ինչ-որ տեղ անիմաստ է հիշատակել արխիվային նյութերը և գիտնականների հետազոտությունները` պարզելու համար, թե ով էր Ռոբին Հուդը։ Արդյոք հնարավո՞ր է, որ ուղեղը չմթագնած մարդը փողը բաժանի աղքատներին, այն էլ միջնադարում, երբ մարդիկ ավելի պարզ էին ապրում, երբ սևը սև էր, իսկ սպիտակը՝ սպիտակ։ Այն ժամանակ կարիք չկար սևը սպիտակ ներկայացնելու, ինչպես հիմա է։ Ինչքան էլ ցավալի լինի ռոմանտիկների համար, բայց պետք է արձանագրել, որ իրական Ռոբին Հուդը եղել է սովորական թալանչի, որը ոչ մի տարբերություն չի դրել հարուստի և աղքատի միջև, և արդյունքում թալանել է բոլորին հավասարաչափ, էլ ուր մնաց, որ թալանածն էլ աղքատներին բաժանի։ Ուղղակի հարուստներն ավելի շատ ունեին ու շատ էլ թալանվում էին, իսկ աղքատները, դե... Նշենք, որ Ռոբին Հուդի «բարեգործությունների» մասին ոչ մի գրավոր վկայություն գոյություն չունի։

Ընդ որում, արդարության մարտիկ լինելու առաջին առասպելները ծնվել են նրա մահից տարիներ անց։ Ռոբին Հուդի մասին գրքի հեղինակներից Քեմբրիջի համալսարանի միջնադարի պատմության պրոֆեսոր Ջեյմս Հոլստի կարծիքով, Ռոբին Հուդը բոլորովին էլ այնպիսին չի եղել, ինչպես նրան ներկայացնում են։ Նա կրել է եկեղեցականի գլխարկի նման գլխարկ, փող չի բաժանել աղքատներին, ընդ որում՝ ազատության մարտիկ լինելու առասպելը ծագել է նրա մահից երկու հարյուր տարի անց, իսկ ըստ ժամանակակիցների, Ռոբինը եղել է ամենավերջին սրիկա և կողոպտիչ։ Գիտնականները նաև կասկածի տակ են առնում Ռոբին Հուդի և Մերիանի ռոմանտիկ սիրո պատմությունը։ Բանն այն է, որ ըստ Կարդիֆյան համալսարանի գրականության պրոֆեսոր Ստիվեն Նայտի, Ռոբին Հուդը ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել։ Բանն այն է, որ ըստ բանավոր և գրավոր տվյալների, կատարելով հերթական «բարի» գործը, այսինքն՝ թալանելով ինչ-որ մեկին, «հրաշք տղա» Ռոբինը նախընտրում էր գիշերն անցկացնել ոչ թե Մերիանի հետ, այլ ալկոհոլ օգտագործած որևէ գեղեցիկ պատանու տաք գրկում։ Այս դեպքում ինչ սեր կարող էր լինել տղամարդկանց գուրգուրանքը սիրող Մերիանի և նույնը սիրող Ռոբինի միջև։ Ի դեպ, հետաքրքիր է նաև ժողովրդական բանահյուսության այն դիտարկումը, որ Մերիանը կույս էր։ Իրականում այն ժամանակ, եթե աղջիկը կույս էր, ապա դա նշանակում էր, որ արտաքինի պատճառով ոչ ոքի մտքով չի անցել նրան մոտ գալ։ Եվ հետո, այն ժամանակ աղջկան չէին էլ հարցնում, թե արդյոք համաձա՞յն է սեռական մերձեցման։ Ստացվում է, որ Մերիանը կամ շատ տգեղ է եղել, կամ էլ «այնքան էլ» կույս չի եղել։

Ռոբին Հուդի մնացած ընկերները ևս այնպիսին չեն եղել, ինչպիսին նրանց ներկայացրել է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ Փոքրիկ Ջոն իրականում եղել է ոչ թե բարի տղա, այլ փնթփնթան ու դաժան արարած։ Ինչ վերաբերում է Հայր Տուքին, ապա նա ունեցել է իր սեփական ավազակախումբը և ոչ միայն զբաղվել է հարբեցողությամբ ու թալանով, այլ նաև սնանկացրել և վառել է իր թշնամիների օջախները։ Այստեղ, իհարկե, կարելի է նշել, որ Հայր Տուքի կերպարը ամենաբնորոշն է այն ժամանակների համար՝ հարբեցող հոգևորական, որը նաև թալանում ու սպանում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia