Այս կինն ուղղակի գեղեցիկ արևայրուք էր ուզում, սակայն հիմա ամբողջ կյանքում ստիպված պիտի լինի վախենալ արևից
LIFEՄաշկի քաղցկեղը չափազանց թանկ գին է գեղեցկության դիմաց:
Բետանի Համբարդելլան, 2 երեխաների 39-ամյա մայրը, Տեխաս նահանգից, ցանկանում է ամբողջ աշխարհին տեղյակ պահել մաշկի քաղցկեղի վտանգավորության մասին:
Երբ 2015 թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշեցին քաղցկեղի ագրեսիվ տեսակ, դեսմոպլաստիկ մելանոմա, նա չզարմացավ: Իր մայրը այդ տարիքում ևս ուներ այդ հիվանդությունը:
Մետաստազները հասել էին անգամ ոսկորներին և լիմֆոտիկ գեղձերին:
2016 թվականի հոկտեմբերին Բետանին սկսեց իմունոթերապիայի կուրսը:
Երբ նա հղի էր իր փոքր երեխայով, նա մաշկի վրա մուգ հետք հայտնաբերեց:
Բայց, որոշելով, որ դա հորմոնալ խանգարումների հետևանք է, ուշադրություն չդարձրեց:
Իսկ երբ նա գնաց մաշկաբանի մոտ, վերջինս ուղղակի ասաց, որ դա պիգմենտային հետք է:
18 ամիս անց նրա մոտ հայտնվեց ցավոտ խալ:
Հետազոտությունների արդյունքը սարսափեցնող էր. ագրեսիվ տեսակի քաղցկեղ:
Բժիշկները հեռացրին խալը, սակայն քաղցկեղն արդեն մետաստազներ ուներ, և Բետանին սկսեց իմունոթերապիայի կուրսը:
Ինչպես նա է ասում, ամենասարսափելին ճառագայթումն էր, ինչն ուղղակի դժոխք էր:
Նա չէր զգում ուտելիքի համը, ձայնը խռպոտացել էր, իսկ ամբողջ մարմինը ծածկվել էր վերքերով:
3-րդ շաբաթում արդեն սկսեցին թափվել մազերը, իսկ կոկորդն ուղղակի այրվում էր: Կուրսի վերջում նա 18 կգ նիհարած էր:
Այժմ Բետանին լավ է, և նրան ոչինչ չի սպառնում:
<<Խնդրում եմ, վերջ տվեք արևայրուք ընդունելուն և սոլյարիներ հաճախելուն: Դա առողջ գույն չէ, դա վնասված մաշկի գույնն է, խնայեք ձեզ հանուն ձեզ և ձեր երեխաների>>, — հորդորում է Բետանին: