Այս իրական դեպքը շատերին կստիպի փոխել վերաբերմունքը ընտանի կենդանիների, հատկապես, շների նկատմամբ:
Սվիլիչների ընտանիքը բնակվում էր Ավստրալիայում, նրանք փոքրիկ առանձնատուն էին ձեռք բերել և իրենց խնամքի տակ էին վերցրել նախկին տանտերերի շանը՝ Խան անունով դոբերմանին: 4-ամյա Շառլոտան շատ էր սիրում խաղալ շան հետ: Նրանք լավ ընկերներ էին դարձել: Բայց մի օր տեղի ունեցավ մի դեպք, որից հետո շան նկատմամբ վերաբերմունքը լիովին փոխվեց:
Այդ օրը նրանք սովորականի պես խաղում էին, մայրը նրանցից քիչ հեռավորության վրա զբաղված էր իր գործով:
dow.adsbygoogle || []).push({});
Հանկարծ շունը գռմռաց, ատամներով բռնեց երեխայի ոտքից ու հետ քաշեց: Փոքրիկ աղջիկը բարձրաձայն ճչաց ու սկսեց լաց լինել: Վախեցած կինը անմիջապես վազեց աղջկան օգնության:
Սակայն մի քանի վայրկյան անց ամեն ինչ պարզ դարձավ:
Շունը նկատել էր որ վտանգավոր թունավոր օձը սողալով մոտենում է աղջկան և անմիջապես հասկացել էր, որ պետք է փրկել աղջկան: Նա հասցրեց փրկել երեխային, բայց ցավոք, օձը հասցրեց խայթել նրան: Նրա վիճակը շատ վատացավ, թվում էր նա հրաժեշտ է տալիս կյանքին: Նրա համար անմիջապես բժիշկ կանչեցին, նա հակաթույն ստացավ: Տանտերերի հոգատար վերաբերմունքի շնորհիվ կենդանին որոշ ժամանակ անց ապաքինվեց:
Այդ օրվանից սկսած ամուսինները Խանին համարեցին իրենց ընտանիքի անդամը և նրան սկսեցին կոչել Հերոս Խան:
Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլիներ երեխայի հետ, եթե շունը ժամանակին չնկատեր նենգ սողունիին: