2014 թվականին, երբ Վիկա Ահարոնյանն ընդամենը 3.5 տարեկան էր, պարել է հարազատներից մեկի հարսանիքի ժամանակ։ Այս մասին «Видели видео?» հաղորդման եթերում պատմել է աղջկա հայրը։
Արդեն մեծացած Վիկան շարունակում է իր պարային կարիերան և արդեն պրոֆեսիոնալ մանկավարժների մոտ է զարգացնում հմտությունները։ Ստուդիայում գտնվողներին շատերին հետաքրքրել է, թե ինչու է փոքրիկ աղջիկը թղթադրամներով պարում։
Վիկայի հայրը պատմել է հայկական ավանդույթի մասին, երբ հարսանիքների ժամանակ «պարգևատրում են» հարսնացուին և լավ պարողներին։ Երեք տարեկան Վիկայի պարը համացանցի հիթ է դարձել։
Տեսահոլովակը դիտել են ավելի քան 700 հազար անգամ։