Ադրբեջանցի նկարիչն ամուսնացել է ռուս դիջեի հետ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանցի նկարիչ Ջեմալ Ահմեդովը ամուսնացել է ռուսաստանցի հայտնի դիջեյ եւ «Եվրոպա պլյուս» հեղինակավոր ռադիոկայանի տնօրեն միասեռական Մաքսիմ Կոչերգինի հետ:
Այս մասին, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
Երկու տղամարդկանց հարսանիքը կատարվել է Դանիայում: Արարողության լուսանկարները սոցցանցերում տեղադրել են նրանց ընկերները: Լուսանկարներում եւ տեսանյութում կարելի է տեսնել, ինչպես տղամարդիկ իրար «այո» են ասում եւ ստորագրում ամուսնության վերաբերյալ փաստաթղթերում:
Մաքսիմ Կոչերգինը գրեթե 10 տարի աշխատում է «Եվրոպա պլյուս» ռադիոկայանում որպես եթերում երաժշտական նյութերի ընտրության պատասխանատու:
Ջեմալ Ահմեդովի մասին հայտնի է միայն, որ նա գեղանկարի ժանրում աշխատող նկարիչ է, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից:
Հայտնի է նաեւ, որ Դանիայում ամուսնությունը գրանցելուց հետո, որտեղ միասեռ ամուսնությունները թույլատրված են 2012 թվականից, երկու ամուսիններն ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, որտեղ, ինչպես հայտնի է, միասեռ միությունները պաշտոնապես ճանաչված չեն եւ իրավաբանական ուժ չունեն:



