Ողբերգական վթար՝ Արագածոտնի մարզում․ վարորդը հիվանդանոցում մահացել է
SOCIETY
Արագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Թալին քաղաքի բնակիչ 53-ամյա Վահան Մխիթարյանի ГАЗ 24-10 և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 49-ամյա Արմեն Հարությունյանի Mitsubishi ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 մեքենաները բախվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած ЗИЛ մակնիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



