Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի 4 թոկերից մեկը պոկվել է. Հ. Կարապետյան
SOCIETYԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Աջափնյակում՝ 16 թաղամասում բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,-ասված է գրառման մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



