Ալեքսանյանը հեղափոխական «փաստաբանները», կամ «Նիկոլը մեր ախպերնա»
POLITICS
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ՝ Մալայանի ակնաբուժական կլինիկայում արձանագրված արտակարգ իրավիճակին: Հիշեցնենք՝ երեկ Avastin դեղի ներակնային ներարկման արդյունքում կլինիկայում գրանցվել է տեսողության կորստի կամ տեսողության խանգարման 6 դեպք: Իսկ ուշագրավն այստեղ այն է, որ դեղն արտադրում է «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Զեյնալյանի գրառումն ուշագրավ է այնքանով, որ վերջինս ոչ բացահայտ, սակայն ամեն դեպքում փորձում է մեղավորության սլաքներն ուղղել հենց Մալայանի կենտրոնի վրա՝ նշելով, օրինակ, որ «այդ դեղամիջոցի ցուցումներում առկա չէ դրա ներակնային կիրառում։ Այն պետք է ներարկվի բացառապես ներերակային ձևով»։ Կամ այն, որ ««Նատալի ֆարմ»-ը նշում է, որ որևէ պատասխանատվություն չի կրում ներարկման հետևանքների համար»։ Կամ՝ «պետք է պարզել, թե ինչպիսի «էքսպրես» մեթոդով են իրականացրել դեղի լաբորատոր քննությունը, և ինչքանով է դա համապատասխանում իրականությանը»։
Ինչպես երևում է՝ իր համար պատգամավորը մեղավորներին արդեն իսկ գտել է, չնայած՝ պատշաճության սահմաններում մնալու համար, ամեն դեպքում փաստում է, որ քննությունը դեռ շարունակվում է, և ինքն անձամբ հետևողական է լինելու այս դեպքի պատճառների բացահայտմանը: Ինչպես երևում է՝ նոր Հայաստանում Սամվել Ալեքսանյանը շատ արագ գտավ նոր ընկերներ և փաստաբաններ. արագ կողմնորոշվելու ունակությունն առաջին անգամ չէ, որ օգնում է մենաշնորհի արքային…
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



