Մինչև 30 տարեկան 50% երիտասարդներ վստահ են, որ դառնալու են միլիոնատեր: Գիտնականներ․ դա, իհարկե, զառանցանք է
LIFE
Երիտասարդների մեծամասնությունը չեն անհանգստանում իրենց ապագա ֆինանսների մասին: Եվ վստահ են, որ միլիոնատեր են դառնալու: Բայց դա անհնար է:
2018թ․ TD Ameritrade ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ երիտասարդների 53%-ը սպասում է, որ դառնալու է միլիոնատեր և թոշակի է անցնելու 56 տարեկանում:
Բայց իրականությունն այնպիսին է, որ երիտասարդները այժմ ավելի քիչ են վաստակում, քան նախկին սերունդները:
Իսկ ուսանողական վարկերի կոլեկտիվ պարտքը կազմում է 1 տրիլիոն դոլար:
Երիտասարդները նաև ավելի քիչ են ունակ թոշակի համար խնայողություններ անելու, քան նախկին սերունդները: Ըստ TD Ameritrade-ի հարցման տվյալների, երիտասարդները մտադիր չեն խնայողություններ անել թոշակի համար մինչ 36 տարեկանը:
Ամեն դեպքում ոչ բոլոր երիտասարդներն են լցված կույր լավատեսությամբ:
28%-ը նշել են, որ մտադրված չեն անցնել թոշակի, իսկ մոտ 20%-ը ասում են, որ երբեք չեն կարողանա մարել ուսանողական վարկերը:
1
The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise
2
Why the Pressure on Vahe Hakobyan Continues
3
The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation
4
Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
5
AraratBank Takes the Lead in Brand PR Performance



