Հափշտակել է տաքսու վարորդի բջջային հեռախոսներն ու փախել. րոպեներ անց ոստիկանների ձեռքն է ընկել
SOCIETYՄայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել եւ հայտնել, որ ուղեւորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղեւորին` Իջեւանի բնակիչ Արման Ա-ին, եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Գողոնը վերցվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



