Համացանցում հայտնվել է տեսանյութ ՌԴ Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից
INTERNATIONAL NEWSՌուսական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ Ռուսաստանի Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից: Այնուհետեւ տեսանյութը հասանելի է դարձել նաեւ Youtube-ում:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը 16-բնակարանային երկհարկանի շենքում, որը գտնվում է Լենին փողոցի վրա: Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է եւ երկուսը վիրավորվել:
Փլուզված շենքի բնակիչները դեռեւս գտնվում են ժամանակավոր կացության վայրում: Գյուղում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:
Հարուցվել է քրեական գործ «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Քննիչներն ու քրեագետներն անցկացնում են դեպքի վայրի զննություն եւ հարցաքննում շենքի բնակիչներին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



