Լիտվայի ոստիկանությունում ահազանգ է ստացվել ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին
INTERNATIONAL NEWSԿիրակի Լիտվայում անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկության ժամանակ ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին տեղեկություն է ստացվել ոստիկանությունում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի տեղական ռադիոյին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Շաուլյայ քաղաքի ընտրատեղամասերից մեկում ռումբ է տեղադրված:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունը հետաքննում է հանգամանքները, սակայն գրեթե վստահ է, որ դա կեղծ ահազանգ է:
Ահազանգն ընտրատեղամասի աշխատանքի վրա գրեթե չի ազդել: Այսօր երկրում շուրջ 2000 ընտրատեղամաս է բացվել: Ձայնի իրավունք ունեցող 2472 մլն քաղաքացի ընտրում է երկրի նոր նախագահին 9 թեկնածուներից: Հաղթանակ տանելու համար նրանցից մեկը պետք է ավելի քան 50 տոկոս ձայն ստանա: Այլապես երկրորդ փուլ կանցկացվի:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



