Իրանը սպառնացել է «գլխից հարված հասցնել» ԱՄՆ-ին
INTERNATIONAL NEWS
Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է «գլխից հարված հասցնել», եթե Վաշինգտոնը հստակ ուժային գործողություններ ձեռնարկի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
«Եթե ամերիկացիներն անեն իրենց քայլը, մենք գլխից կհարվածենք նրանց», - ասել է հրամանատարը: Նա նշել է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում լուրջ սպառնալիք էր ներկայացնում, սակայն հիմա, ըստ Հաջիզադեի, «սպառնալիքը վերածվել է հնարավորության»:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի ափերի մոտ են ուղարկում «Աբրահամ Լինկոլն» հարվածային ավիակիր նավերի և ռմբակոծիչների խումբը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



