Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս է ստեղծվել հայտնի «շնիկը» (@) և ի՞նչ կապ ունի սափորի հետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

«Շնիկը» (@) ժամանակակից համակարգչային և համացանցային դարի սիմվոլիկ նշաններից մեկն է։ Եվ այդ նշանը, որն առկա է ցանկացած էլեկտրոնային հասցեում, շրջանառության մեջ է մտցրել էլեկտրոնիկայի ամերիկացի ինժեներ Ռեյ Տոմլիսոնը, որը 1971 թվականին ցանցով ուղարկել է առաջին էլեկտրոնային նամակը։

Իրականում այդպես չէ։

Տոմլիսոնն առաջին նամակը ուղարկելիս իրոք կանգնած էր երկմտանքի առջև։ Բանն այն է, որ այդ պահին նա և՛ նամակ ուղարկողն էր, և՛ ստացողը, քանի որ այլ օգտատեր չկար։ Արդյունքում էլեկտրոնային հասցեի տեսքն էլ պետք է ինքը որոշեր և, որպեսզի խուսափի ուղարկողի և ստացողի անունների հետ կապված խճճված իրավիճակներից, նա որոշեց «բաժանարար» մտցնել։ Արդյունքում այդ բաժանարարը դարձավ ստեղնաշարի վրա առկա, բայց քիչ օգտագործվող @ նշանը, քանի որ այն չի լինում մարդկանց անուն-ազգանուններում։ Այսինքն՝ համակարգչի ստեղնաշարի վրա այդ նշանը մինչև Տոմլիսոնն է եղել։ Դա մնացել է ժառանգություն ստեղնաշարի նախապապից՝ գրամեքենայից, որի ստեղնաշարին այն առկա է եղել ստեղծման օրից։ Դեռևս 1885 թվականին արտադրված «Ունդերվունդ» ամերիկյան գրամեքենաների ստեղնաշարին եղել է @ նշանը։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ նշանը կամ ինչի՞ համար է օգտագործվել այն նախկինում։ Պաշտոնապես @-ն կոչվում է «կոմերցիոն at» և անգլերենում իրենից ներկայացնում է «at» նախդիրը։ Ավելի պարզ ասած՝ հայերենով դա մոտավորապես կարելի է բացատրել հետևյալ կերպ. օրինակ՝ «հաց@ 200 դրամ» նշանակում է, որ հացի արժեքը 200 դրամ է։ Այնուամենայնիվ, համարվում է, որ այս նշանը ավելի հին պատմություն ունի, քան գրամեքենան է։ Առայժմ հայտնի է միայն, որ @ նշանը օգտագործվել է վաղ միջնադարում։ Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն Պրատո քաղաքի տնտեսական պատմության ինստիտուտի արխիվները հետազոտելիս առաջին անգամ գտել է այս նշանը 1536 թվականի մի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշում էր Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին: Վաճառականն այդ նավերի բեռների կազմում թվել էր նաև գինով լեցուն տարողություններ, որոնք նշվել են մեզ շատ ծանոթ «շնիկ» (@) նշանով: Վերլուծելով այն ժամանակվա գինու գինը և գինու տարողությունների ծավալները՝ Ստաբիլեն եկավ եզրակացության, որ @ նշանը օգտագործվում է որպես չափի միավոր և փոխարինում է սափոր (հուներեն «amphora») բառին, որը անտիկ ժամանակներում հանդիսանում էր հեղուկ և սորուն ապրանքների չափման ունիվերսալ միավոր։ Այսինքն՝ ստացվում է, որ @ նշանը այնքան հին է, ինչքան քաղաքակրթությունը։ Համարվում է, որ ամֆորան, որպես չափման միավոր, հավասար է մոտ 15 կգ-ին:

Իսկ ինչո՞ւ է այս նշանը կոչվում «շնիկ»։ Հետխորհրդային տարածքում այս նշանը լայն տարածում է գտել համակարգիչների ներդրմամբ և անմիջապես սկսել են նշանին անուններ հորինել։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում այն առաջարկել են անվանել «ականջ», «կախիչ», «գորտ» և այլ բառերով, սակայն «կպավ» միայն շնիկ բառը։ Վարկածներից մեկով «at» բառի արտաբերումը հիշեցնում է շան հաչոց։ Կա վարկած, ըստ որի, ինչ-որ մեկին այս նշանը իրոք հիշեցրել է կծկված ու քնած շուն։ Այնուամենայնիվ, ամե ն ա հ ա վ ա ն ա կան վար կ ա ծ ը Adventure հին համակարգչային խաղն է։ Այն խաղում էին շատ հին համակարգիչներում։ Խաղում արգելքները, հրեշները և գանձերը նշվում էին տպագրական նշաններով, բացի այդ, խաղում հնարավորություն կար հետախուզության ուղարկել շանը, որը, ի դեպ, նշանակվում էր հենց այդ նույն «@» նշանով։ Իսկ այդ խաղը այն ժամանակներում մեծ մասսայականություն ուներ։ Բայց այնպես չէ, որ ամենուրեք @ նշանին շնիկ են անվանում։ Օրինակ՝ Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում` փղի կնճիթ, Հոլանդիայում` կապիկի պոչ, Իտալիայում` խխունջ, իսկ Հունգարիայում` ճիճու:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025