Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանությունում քննարկվել է հանցագործությունների բացահայտման դեպքում հավելյալ պարգևավճարներով խրախուսելը (տեսանյութ)

SOCIETY

 

Մայիսի 11-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

 

Քննարկվել և բաժին առ բաժին վերլուծվել է վերջին ամիսներին կատարված աշխատանքը: Ներկայացվել են բոլոր տարածքային ստորաբաժանումների բացահայտման թվային տվյալները և առանձին հանցատեսակների վիճակագրությունները:

 

Վալերիյ Օսիպյանը խոսել է ամենամսյա պարգևավճարի ճիշտ և անկողմնակալ բաշխման մասին: ՀՀ ոստիկանության պետը նշել է, որ պարգևավճարների չափը որոշում են ստորաբաժանման ղեկավարները, և նպատակային բաշխման շնորհիվ պետք է հստակ տարբերվեն բարեխիղճ և թերացող ծառայողները: Դա կբարձրացնի ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը:

 

 

 

Քննարկման առարկա է դարձել հանցագործությունների բացահայտման դեպքում հավելյալ պարգևավճարներով խրախուսելու թեման: ՀՀ ոստիկանության պետն օրինակ է բերելց ոստիկանության մի ծառայողի, որը մեկ ամսվա ընթացքում բացահայտել է մի շարք հանցագործություններ և մի քանի անգամ խրախուսվել:

 

ՀՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, առաջին հերթին հորդորել է արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին՝ պարեկապահակետային ծառայողներին, ճանապարհային ոստիկաններին, հաշվառման և քննական ստորաբաժանումների, անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցներին իրականացնել բարձրորակ ծառայություն, օրենքի սահմաններում օգնել ու աջակցել քաղաքացիներին: Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ խիստ հանձնարարել է բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, քանի որ բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

 

Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է բնակարանային գողությունների բացահայտման ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու թեմային: Փորձը ցույց է տվել, որ շոգ եղանակներին ավելանում են տներից կատարվող գողությունները, քանի որ հանցագործները բնակարաններ են մտնում բաց դռներով կամ պատուհաններով: Այս առումով ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է համայնքային ոստիկանությանը՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

 

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ոստիկանների ծառայությունը՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին և նշել, որ մեկ տարվա ընթացքում ահռելի թիմային աշխատանք է կատարվել, որի արդյունքներն ակնհայտ են, իսկ դեռևս առկա որոշ թերացումների վերացման և անելիքների իրականացման համար ակնկալվում է պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործում, ուժերի մոբիլիզացում և գործառնական արդյունավետության առավել բարձրացում:

 

Խորհրդակցության ավարտին հանցագործություններ բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու դրամական խրախուսանքներով:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome