Հրդեհներն արդեն 150 հազար հեկտար տարածք են ճարակել Ռուսաստանում
SOCIETYՀրդեհների հետ կապված իրադրության վատացում Է գրանցվել Ռուսաստանի սուբյեկտների տարածքում, անցած շաբաթ հրդեհներ Էին մոլեգնում երկրի 46 տարածաշրջանում: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:
«Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, ՌԴ-ի 53 սուբյեկտներում անտառային հրդեհների հետ կապված իրադրության վատացում Է կանխատեսվել: Դրանցից 46-ի տարածքում անցած շաբաթ բնական հրդեհների ավելի քան 1,1 հազար օջախ Է առաջացել ավելի քան 150 հազար հեկտար ընդհանուր տարածքում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Բուրիաթիայում, Անդրբայկալյան երկրամասում, Ամուրի, Իրկուտսկի, Կուրգանի եւ Չելյաբինսկի մարզերում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



