Սիրիայում հայ երեխա է զոհվել
SOCIETYԶինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները:
Այս մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի կայքը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:
Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ:
Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:
Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերճյանն է:
Երեկ զինյալները դարձյալ հրթիռակոծել են նույն բնակավայրը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



