Գերմանիայի իշխանությունները երկարաձգել են Բունդեսվերի առաքելությունը Միջերկրական ծովում ու Աֆղանստանում
INTERNATIONAL NEWSՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել երկու ամսով երկարաձագել Միջերկրական ծովում ու Աֆղանստանում Բունդեսվերի առաքելությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
Նրա խոսքերով՝ Գերմանիայի զինված ուժերն առանց փոփոխության կշարունակեն գործողությունները Միջերկրական ծովում։ Խոսքը EUNAVFOR MED առաքելության մասին է, որի շրջանակներում ծովում պարեկություն է կատարում Գերմանիայի երկու ֆրեգատ։ Առաքելությունն իրականացվում է ԵՄ-ի հովանու տակ։ Զայբերտը հավելել է, որ որոշվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել նաև Աֆղանստանում առաքելության ժամկետը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



