Հարոյանի ինքնագոլը չխանգարեց «Ուրալին» դուրս գալ եզրափակիչ
SPORTԵկատերինբուրգի «Ուրալը» դուրս եկավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ «Արսենալի» հետ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը Տուլայում ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պատասխան խաղում գրավեց սեփական դարպասը։
Առաջին խաղում «Ուրալը» տանը հաղթել էր 1։0 հաշվով։
Մայիսի 22–ին Սամարայում կայանալիք եզրափակիչում «Ուրալի» մրցակիցը կլինի «Ռոստով» – «Լոկոմոտիվ» դիմակայության հաղթողը։
Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Արսենալ» – «Ուրալ»՝ 2։2
Վարազդատ Հարոյան, 58, ինքնագոլ, Ռեզիուան Միրզով, 67 – Էրիկ Բիկֆալվի, 1, Օտմա Էլ Կաբիր, 24
Հեռացում՝ Էրիկ Բիկֆալվի, 34
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



