Ողբերգական դեպք Նոր Նորքում. Թիվ 3 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել կնոջը. վերջինս մահացել է
SOCIETYԵրեւանում, այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Higer KlQ 677 OG մակնիշի 4529 Տ համարանիշի երթուղային ավտոբուսը Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածի ինքնությունը։
Ավտոբուսը սպասարկում է թիվ 3 երթուղին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



