Ֆրանսիայում ձերբակալել են բասկյան ահաբեկչական կազմավորման պարագլխին
INTERNATIONAL NEWSԲասկյան ձախ ծայրահեղական անջատողական կազմակերպության՝ ԷՏԱ-ի նախկին քաղաքական առաջնորդ Ուրուտիկոեչեա Բենգոեչեան ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից 17 տարվա հետախուզումից հետո:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, 68-ամյա Բենգոեչեան կասկածվում է մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել: Նրա ձերբակալության մասին հայտնել է El Mundo-ն՝ հղում անելով Իսպանիայի ՆԳՆ-ին:
ԷՏԱ-ն, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի և Եվրամիության իշխանությունների կողմից, կողմ էր հանդես գալիս Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող Բասկյան երկրի անկախությանը:
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ կազմակերպության գրոհայինների ձեռքով 854 մարդ է մահացել, ևս մի քանի հազարը վիրավորվել և տարբեր վնասվածքներ են ստացել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



