Մեքենան դուրս է եկել Գառնի-Գողթ ճանապարհից և գլորվել ձորը, կան տուժածներ. Shamshyan.com
SOCIETY
Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 35 RZ 385 համարանիշի ավտոմեքենայով Գառնի-Գողթ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սիմոնյանը, ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 57-ամյա Տատյանա Գառդովան և 67-ամյա Տատյանա Նուրսովնան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



