Մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվողներից գումարները սպառնալիքի տակ վերցնողները հայտնաբերվել են. Shamshyan.com
SOCIETYShamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին:
Վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել են Սարգիս Ս.-ի Տիգրան Վ.-ի, Հովհաննես Չ.-ի մասնակցությամբ, մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվելու գործընթաց ու բռնություն գործադրելով, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից խլել են այդ եղանակով վաստակած գումարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



