«Ռեալում» ինձ անպետք էի զգում. Չիչարիտո
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո), ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Ռեալում», հայտարարել է, որ հիասթափված է Մադրիդում անցկացրած ժամանակահատվածից: Չիչարիտոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Ատլետիկոյի» դեմ խաղում խփած վճռորոշ գոլն իր համար սփոփիչ նշանակություն է ունեցել:
-«Ատլետիկոյի» դարպասը խփած գոլն ինձ համար սփոփանք էր, քանի որ մրցաշրջանը շատ բարդ ստացվեց: Ես գրեթե հնարավորություն չեմ ունեցել ունակություններս ցուցադրելու համար: Գոլից հետո կարծես ազատագրվեցի ծանրությունից:
Ես շատ երկար ժամանակ եմ տաքացրել պահեստայինների նստարանը: Մադրիդում անցկացրած ժամանակահատվածն ինձ համար ավելի քան հիասթափեցնող էր, ես ինձ անպետք էի զգում,-Չիչարիտոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



