Մահն ուղղակի մոռացել է այս մարդու մասին. 180 տարեկան տղամարդն ասում է, որ ինքն անմահ է, ո՞րն է նրա գաղտնիքը. ՖՈՏՈ
LIFEԱշխարհը լի է գաղտնիքներով և սա էլ այդ գաղտնիքներից մեկն է. ինչպես է այս մարդը կարողացել ապրել 180 տարի, մոտ 2 դար: Նա ինչ ասես, որ չի տեսել այդ ընթացքում.
<<Ինձ թվում է՝ ես այն աշխարհում պետք չեմ: Իսկ հնարավոր է Մահն ուղղակի մոռացե՞լ է իմ մասին: Այս տարի արդեն նշել եմ 181 ամյակս>>:
Ծանոթացեք, այս մարդը Մահաթա Մուրասին է, հնդիկ կոշկագործ Վարանասիից: Նա պնդում է, որ ծնվել է 1835 թվականին: Եթե գիտնականներին հաջողվի հաստատել, որ նա ճիշտ է հիշում թիվը, ապա նա կհամարվի աշխարհի ամենածեր մարդկանցից մեկը:
Նիգերիայում ապրող մի մարդ էլ կա, որ ծնվել է 190 տարի առաջ. Մամա Եֆիշոն:
Հնդկական իշխանությունները և Մահաթա Մուրասիի փաստաթղթերը վկայում են իր ասածների իսկությունը, սակայն բժիշկները չեն կարող հաստատ ասել, քանի որ նրա մոտ եղած վերջին բժիշկը մահացել է 1971 թվականին:
Ըստ հնդկական լրատվամիջոցների, նա ծնվել է 1835 թվականի հունվարի 6-ին: Եվ թոշակի անցել է միայն 122 տարեկանում:
<<Ես ապրեցի իմ ծոռներից շատ, ովքեր վաղուց մահացել են: Ես չէի էլ մտածում, որ կապրեմ մինչև 150 տարեկան, էլ չասած 170-ի մասին: Ես, գուցե, անմահ եմ, և դա ինձ դուր է գալիս>>,- փիլիսոփայական կերպով նկատում է տղամարդը: